Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Թ. Փոստաջյանի անվան միջն. դպրոց

Posted by: | Posted on: Մարտի 13, 2017

Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջն.  դպրոցը գտնվում է   Արարատի մարզի  մեծն մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը կրող գյուղում:

Դպրոցը գտնվում է բիբլիական Մասիս լեռան փեշերին : Շուրջ 50 տարի իր հյուրընկալ դռներն է բացում իր սաների և իրենց գործին  քաջագիտակ մանկավարժների առջև:

Դպրոցն ունի հարուստ կենսագրություն:Վերոհիշյալ  դպրոցը մարզպետ Ալիկ Սարգսյանի որոշման համաձայն անվանակոչվել է բարերար,Ամերիկայի հայ գրողների միության  նախագահ  Թորգոմ (Արամ) Փոստաջյանի անվամբ:Թորգոմ Փոստաջյանի անվան միջն. դպրոցը արժանացել է բազմաթիվ մրցանակների,Սփյուռքի նախարարության,  Հայ գրողների միության, ինչպես նաև Արարատի մարզպետարանի կողմից պատվոգրերի և շնորհակալագրերի:

Թ. Փոստաջյանի անվան դպրոցի շրջանավարտները Հանրապետությունում  հայտնի են որպես լավագույն մանկավարժներ, քաղաքական գործիչներ (Հրանտ  Խաչատրյան),գիտաշխատողներ (Պայծառ Պողոսյան),զինծառայողներ (Արամայիս Գասպարյան), և իրավապահ մարմիններում աշխատող պաշտոնյաններ:

Հիմնադրման օրվանից դպրոցն ունեցել է 5 տնօրեններ,որոնք եղել են մեկն մյուսին արժանի փոխարինողներ. 1.Հայկ Նազարյան

2.Մանվել Գասպարյան

3.Խաչիկ Պողոսյան

4.Արևիկ Բալագյոզյան

5.Ռուզաննա Թադևոսյան

Դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադևոսյանի ջանքերով դպրոցն ունի հարուստ գրադարան,բանգիտական առարկաների սարքավորումներով հագեցած ժամանակակից լաբորատորիա,համակարգչային սենյակ, որտեղ աշակերտները անցկացնում են դասերը,կատարում փորձեր:

Տնօրեն Ռ. Թադևոսյանի վերահսկողությամբ դպրոցը շուրջ 3 տարի է Dasaran.am-ում գտնվում է լավագույն դպրոցների շարքում:

Թ.Փոստաջյանի անվան միջն. դպրոցը 2016թ.-ից քույր-դպրոց է դարձել ԱՄՆ-ի Մեսրոպյան նախակրթական երկրորդական վարժարանի հետ:

Այժմ դպրոցի ղեկավարման պատասխանատու գործը  կատարում է տնօրեն Ռ. Թադևոսյանը, ում սատարում են դպրոցի տնօրենի տեղակալները և ողջ մանկավարժական կոլեկտիվը՝ իր փորձառու մասնագետներով:


Հաշվետվություն

Posted by: | Posted on: Հունվարի 24, 2017

հաշվետվություն1 1հաշվետվություն հաշվետվություն հաշվետվություն


Ողջու՛յն, աշխարհ:

Posted by: | Posted on: Հունվարի 13, 2017

Welcome to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!